Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան

Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորումը»,-Աժ-ում հայտնեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ հստակ ընդգծում են, որ ժամանական է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրեի հիման վրա:

Նա նաև նկատեց, որ համանախագահները փաստել են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր կետերն են կյանքի կոչվել և կոչ են արել ապահովել ռազմագերիներին և պահվող անձանց անհապաղ վերադրաձը, մյուս կողմից էլ կոչ են արել պահպանել մշակութային ժառանգությունը և  թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը Արցախ:

«Դրանով Ադրբեջանին հորդորում են կատարել նոյեմբրի 9-ին իր վրա վերցրած հանձնառությունները և միջազգային պարտավորությունները և  հրաժարվել դեստրուկտիվ ապակառուցողական դիրքորոշումներից և որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի համաձայնության ամբողջական իրականացումը»,- մեկնաբանեց ԱԳ նախարարը:

Ըստ Արա Այվազյանի՝ Համանախագահները կոչ են անում սկսել բարձր մակարդակի խորհրդակցություներ, իսկ Հայաստանը երբեք էլ չի խուսափել հանդիպումներից, բայց դրա համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և ձևակերպել հստակ օրակարգ:

Նախարարի խոսքով Ադրբեջանն իր ռազմատենչ ապակառուցողական և հայատյաց հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը և  նրա կարծիքով ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ առավել թիրախային Ադրբեջանին  հասցնելով, որ պետք է զերծ մնա հակահայկանա թշնամանկան գործողություններից:

Թեմայի այլ նորություններ