Ազատության հրապարակի հանրահավաքից բերման է ենթարկվել 62 անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ազատության հրապարակի հանրահավաքից բերման է ենթարկվել 62 անձ

Ազատության հրապարակի հանրահավաքից բերման է ենթարկվել 62 անձ

Այսօր Ազատության հրապարակում անցակցվեց "Ազգային ժողովրդավարական բևեռի" հանրահավաքը. ներկա էին, «Սասնա ծռերի» անդամները, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, Արա Պապյանը, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժման նախագահ Գարեգին Չուքասզյանն ու այլք։ Ելույթներից հետո պետք է կայանար նախատեսված երթը, սակայն այն նոր էր մեկնարկել, երբ ոստիկանական ուժերը մտան Ազատության հրապարակ. նրանց եւ ցուցարարների միջեւ քաշքշքուկ տեղի ունեցավ: Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին. «Սասնա ծռեր» շարժման հայտարարության համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը: ՀՀ ոստիկանությունից «ՀԺ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 62 անձ: Ոստիկանությունից հավելեցին, որ կա հարուցված քրեական գործ, որը փոխանցվել է Քննական կոմիտե:

Թեմայի այլ նորություններ