Ասկերան քաղաքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են. վերաբնակեցվել է 107 ընտանիք. քաղաքապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ասկերան քաղաքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են. վերաբնակեցվել է 107 ընտանիք. քաղաքապետ

Ասկերան քաղաքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են. վերաբնակեցվել է 107 ընտանիք. քաղաքապետ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: Պատերազմի պատճառով քաղաքը վնասներ է կրել, բայց մարդիկ չեն ընկրկում։ Ասկերան քաղաքում պատերազմից հետո վերաբնակեցվել է 107 ընտանիք՝ 438 հոգով: Եվս 7 տուն կվերանորոգվի տեղահանվածներին տրամադրելու նպատակով:

«2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է քաղաքի դպրոցը, որտեղ սովորում է 407 աշակերտ, որից 83-ը տեղահանված ընտանիքների երեխաներն են: Մանկապարտեզը նույնպես վերաբացվել է դեկտեմբերի 1-ից, որն ունի 80 սան: Ունենք գործող հիվանդանոց, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են վատթար վիճակում: Քաղաքապետարանի շենքը վերանորոգված է. շահագործման է հանձնվել 2009 թվականին: Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացրել է քաղաքապետը:

Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Հ. Շամիրյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

Թեմայի այլ նորություններ