Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ՄԻՊ պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ՄԻՊ պաշտոնից

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ՄԻՊ պաշտոնից

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից:

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:

Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:
 
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:
 
Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն»,-ասված է ԱՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ