Արման Թաթոյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների փաստեր է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    74%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արման Թաթոյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների փաստեր է ներկայացրել

Արման Թաթոյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների փաստեր է ներկայացրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:

Կողմերն ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Թեմայի այլ նորություններ