Արման Թաթոյանն Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ ղեկավարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արման Թաթոյանն Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ ղեկավարությանը

Արման Թաթոյանն Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ ղեկավարությանը

Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև հայ գերիների վերաբերյալ խոսակցության տեսանյութը լրացուցիչ նամակներով ուղարկել է  Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը: Արման Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը`

1) Եվրոպական խորհրդի նախագահին.

2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին.

3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:

Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:

Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:

Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:

Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»,- գրել է Թաթոյանը:

Թեմայի այլ նորություններ