Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում. վարչապետ

Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով:

Փաշինյանը նշեց, որ արդեն 18 օր է՝ շարունակվում է Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը: Վարչապետն ընդգծեց, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Արցախի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ որևէ կարգավիճակի ճշտգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ներկայիս Կառավարությունը, որն այս բանակցային փուլը ժառանգություն էր ստացել, հրաժարվել էր դրանից:

Դա անընդունելի մոտեցում էր՝ ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

«Այս պայմաններում, երբ փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում: Ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը ինքնավար մի բան է՝ Ադրբեջանի կազմում: Ըստ էության՝ դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 2.5 տարվա ընթացքւմ Կառավարությանը հաջողվել է բարեփոխումներ և վերազինումներ իրականացնել բանակում՝ փորձելով իրական պայմաններ աստեղծել «Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի» կանխադրույթի համար:

«2020 թ. հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին՝ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և առաջին հերթին՝ Թուրքիայի համար»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ հուլիսյան մարտերին հաջորդեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժությունները, որոնց ընթացքում Թուրքիան, հստակորեն հասկանալով, որ ադրբեջանական բանակը ի վիճակի չէ որևէ հարց լուծել, որոշեց՝ խնդրի լուծմամբ այլևս ինքը պետք է զբաղվի:

«Տեղի ունեցավ աննախադեպ մի բան. Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին: Զուգահեռ՝ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի: Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր ուզածին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է շղթայական ռեակցիայի: Հետևաբար՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրները, որոնք դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն: Սակայն տեղի ունեցավ մի տարօրինակ հանգամանք. ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղյան հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այն անընդունելի է մեզ համար:

Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում՝ հարցրեց վարչապետը: Նա Ադրբեջանի առաջարկած «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը համեմատելով 1938 թվականի Մյունխենյան համաձայնության հետ, որի արդյունքում Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան:

«Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամին և որ կողմից կհարձակվի թշնամին: Արցախի բանակն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս. թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա»,- նշեց վարչապետը:

Առաջին շաբաթվա ընթացքում հակառակորդը չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, և սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին շրջափակման պայմաններում:

«Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մեր երկրում ամեն կաթիլ արյունը մեզ՝ բոլորիս վիշտն է: «Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը որ արդեն իսկ ունենք այս պահին»,- ասաց նա: 

Անդրադառնալով նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությանը՝ վարչապետը նշեց, որ այն ուղղված էր հետագա կորուստները կանխելուն, սակայն Ադրբեջանն այդ պայմանավորվածություններին ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե հայտարարած քաղաքական գծին և Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ: Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ թուրք-ադրբեջանական նախնական պլանը՝ բլից-կրիկով գրավել Լեռնային Ղարաբաղը, ձախողվել է մեր բանակի  հերոսական զինծառայողների շնորհիվ»,- նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ