Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց և մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա:
Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ, և զինվորականներ, և քաղաքացիական անձինք, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա,բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր:
Ըստ ՀՀ վարչապետի, աներևակայելի է այն տռոկությունը, որով մեր զինվորները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած դիմակայում են հրոսակային այս հարձակմանը դեմ հանդիման: