Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Կոնաշենկովը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների օգնությամբ սկսվել է զոհվածների դիերի փոխանակումը: Դա տեղի է ունենում Շուշի բնակավայրի տարածքում, նշել է նա:

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը շաբաթ օրը` նոյեմբերի 14-ին, սկսում է պարեկության իրականացումը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Պարեկությունը կիրականացվի «Հյուսիս» եւ «Հարավ» պատասխանատվության գոտիներում։

Նոյեմբերի 11-ին ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզների համաձայն` Ղարաբաղում ռուս խաղաղապահները կտեղակայվեն «Հյուսիս» եւ «Հարավ»  պատասխանատվության գոտիներում: Առաջինը, մասնավորապես, ներառում է Ստեփանակերտ, Աղդամ եւ Լաչին բնակավայրերին հարող տարածքները, երկրորդը` Տերտերի եւ Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները, Մարդակերտ բնակավայրը:

Ռուս խաղաղապահները 12 դիտակետ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում, իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա:

Թեմայի այլ նորություններ