Արցախում առայսօր ականազերծվել է 2 064 հա տարածք և 632 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 603 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախում առայսօր ականազերծվել է 2 064 հա տարածք և 632 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 603 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Արցախում առայսօր ականազերծվել է 2 064 հա տարածք և 632 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 603 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ներկայում ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում, որտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:
 
Ապրիլ-մայիս ամիսների սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա, հաղորդում է գերատեսչությունը։
 
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ