Արցախի ոստիկանությունը կքննի ադրբեջանցիների կողմից Թաղավարդի և Մեծ Թաղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ոստիկանությունը կքննի ադրբեջանցիների կողմից Թաղավարդի և Մեծ Թաղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերը

Արցախի ոստիկանությունը կքննի ադրբեջանցիների կողմից Թաղավարդի և Մեծ Թաղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերը

Արցախի Հանրապետության դատախազությունը նկատի ունենալով, որ Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումներն  առերևույթ տեղեկություն են պարունակում է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով պղծելու վերաբեյալ, սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումներն  ուղարկել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
«Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ  են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:
 
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-հայտնեցին դատախազությունից:

Թեմայի այլ նորություններ