Արցախի ոստիկանությունում ծառայության կարող է անցնել նաև միաժամանակ այլ պետության քաղաքացի. նոր նախագիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Արցախի ոստիկանությունում ծառայության կարող է անցնել նաև միաժամանակ այլ պետության քաղաքացի. նոր նախագիծ

Արցախի ոստիկանությունում ծառայության կարող է անցնել նաև միաժամանակ այլ պետության քաղաքացի. նոր նախագիծ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մի նախագծի, որով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին:

Նախագծով առաջարկվում է՝

  • ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի
  • ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին
  • ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
  • թափուր պաշտոնները համալրել մրցույթային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները
  • ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում
  • բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը):

Նախագծով սահմանվել է, որ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը՝

- անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով նախատեսված դեպքերի).

-իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:

Թեմայի այլ նորություններ