Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել

Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը:

Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:

Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման, մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»,- նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:

Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների:

«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Թեմայի այլ նորություններ