Արցախի նախագահն ստորագրել է 2021 թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի նախագահն ստորագրել է 2021 թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Արցախի նախագահն ստորագրել է 2021 թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը:

Ըստ հրամանագրի` 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Հրամանագրի համաձայն` 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Թեմայի այլ նորություններ