Արցախի մի խումբ հանրային ծառայողներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի մի խումբ հանրային ծառայողներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր

Արցախի մի խումբ հանրային ծառայողներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Աjս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը և աշխատանքային հնարավորություններին, տեղեկացել Հանրապետության նախագահի ինստիտուտի գործառույթներին և նախագահի սահմանադրական լիազորություններին:

Շրջայցից հետո Արցախից ժամանած հանրային ծառայողները հանդիպել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հետ, զրուցել պետական և հանրային ծառայությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:

Թեմայի այլ նորություններ