Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ առավոտյան շարունակվել է հրետակոծությունը. քաղաքապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ առավոտյան շարունակվել է հրետակոծությունը. քաղաքապետ

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ առավոտյան շարունակվել է հրետակոծությունը. քաղաքապետ

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը՝ հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:
 
«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
 
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգնման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում են հնարավորն ու անհնարինը՝ դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
 
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ ,է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,- Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ