Արցախի խորհրդարանում քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Արցախի խորհրդարանում քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

Արցախի խորհրդարանում քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 6-ին կազմակերպվել է  քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Քննարկմանը   ներկա է գտնվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Հայկ Խանումյանը :

Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:

Նա նախ անդրադարձել է 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:

Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանգրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:

Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:

Քննարկվել են նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:

Թեմայի այլ նորություններ