Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի պետնախարար  Արտակ Բեգլարյանը:

«Իմ նշանակումից ի վեր, ամբողջ հունիսին այս ծրագրի վրա բավականին ակտիվորեն ես և տարբեր գերատեսչություններ և մեր աշխատակազմը աշխատել ենք: Ծրագրով բոլոր մանրամասները ավելի հստակ կլինեն և դրա հիման վրա կարգ է մշակվելու: Արդեն բոլոր չափանիշները, ընթացակարգերը, սկզբունքները, ժամկետները նշվելու են և ծրագրում, և կարգում:

Սա մանրամասն ներկայացնում եմ, որովհետև շատերին է այս ծրագիրը հուզում: Իհարկե, հրապարակելուց հետո արդեն կարող են բոլորը ծանոթանալ և ընդհանուր տրամաբանությունը հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու: Ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ գործողությունը, որ միջոցառումը, որ մարմինը ինչքան ժամկետում է իրականացնում»,- նշեց Բեգլարյանը` հավելելով, որ ըստ հերթացուցակի, ըստ առաջնահերթությունների, նաև ըստ բնակավայրերի մի քանի շաբաթից կարող է ավելի հստակ ասել, թե ով և ինչքան ժամանակում կապահովվի բնակարանով:  

Արցախի պետնախարարի խոսքով` Կառավարությունը այս ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ արդեն կատարել է. տեղահանված տարբեր ընտանիքներ արդեն ժամանակավոր կամ մշտական տեղավորվել են, նաև վերանորոգման աշխատանքներ են սկսել տարբեր տներում:

«Շինարարական աշխատանքները և երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումներն առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ է մտնելու»,- եզրափակեց Բեգլարյանը:

Թեմայի այլ նորություններ