Արցախի հանրապետությունում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի հանրապետությունում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան

Արցախի հանրապետությունում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան

Նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողով»-ի  ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ հետպատերազմյան շրջանում իրենց կառույցը շարունակում է գործել բնականոն հունով:

Ըստ Կ. Շահրամանյանի՝ ելնելով իրավիճակից` նախատեսված տարվա ծրագրերից բացի, ԱՀ կառավարության կողմից տրվել են նոր հանձնարարականներ, որոնց կատարումն արդեն ընթացքի մեջ է:
 
«Առաջնահերթ խնդիրներից համարվող անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը գլխավորում եմ ինքս: Այդ ուղղությամբ մշակման փուլում են նաև նախագծեր նոր բնակավայրերի հիմնման համար: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք 25 նոր բնակավայրերի նախագծեր, որտեղ բնակարանների թիվը կկազմի մոտ 2600: Տարբեր համայնքներում նոր գյուղեր են վերաբնակեցվելու: Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր կոմունիկացիաներով, որի մեջ մտնելու են ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում, լուսավորություն, փողոցների և մայթերի կառուցում: Այս աշխատանքների մեկնարկը տրվել է մոտ 3 ամիս առաջ: Կան համայնքներ, որտեղ ավարտված են այդ աշխատանքները և հանձնված են փորձաքննության: Մինչև հուլիսի վերջ նախատեսում ենք նախագծային բոլոր աշխատանքներն ավարտին հասցնել, որին զուգահեռ` այդ թաղամասերում կսկսվեն շինաշխատանքներ: Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Կան բնակավայրեր, որտեղ գործընթացը սկսված է, ինչպես, օրինակ, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս գյուղերի համար, Կարմիր շուկայում: Մոտ ժամանակներս շինաշխատանքներ կսկսվեն Աստղաշեն համայնքում նաև Խաչմաչում, Հովսեփավանում, Իվանյանում: Երեք ամսից հանրապետությունում դրանք լայն թափ կստանան»,- մասնավորապես տեղեկացրել է Կ. Շահրամանյանը։
 

Թեմայի այլ նորություններ