Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը, միևնույն ժամանակ հորդորելով զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը, միևնույն ժամանակ հորդորելով զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը,  միևնույն ժամանակ հորդորելով զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից

Հունիսի 17-ին ադրբեջանական <<Ordu.az>> կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

Աղբյուր՝ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Թեմայի այլ նորություններ