Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Նախագահը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Անդրադառձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- նշել է նախագահ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ