Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Նախագահ Հարությունյանն ԱԺ-ում խոսել է արտաքին քաղաքական առաջնահերթություններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Նախագահ Հարությունյանն ԱԺ-ում խոսել է արտաքին քաղաքական առաջնահերթություններից

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Նախագահ Հարությունյանն ԱԺ-ում խոսել է արտաքին քաղաքական առաջնահերթություններից

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար դա արտաքին քաղաքական առաջնահերթություն է:

Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատգամավորներին ներկայացնելով ԱՀ նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդում։
 
Անդրադառնալով 2020 թվականի  պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ գերատեսչությունն իր ներկայացուցչությունների և Սփյուռքի կառույցների  աջակցությամբ քաղաքական և տեղեկատվական արշավ էր ծավալել՝ ուղղված Արցախի ճանաչման գաղափարի առաջմղմանը:
 
«Ավելի քան 100 երկրների խորհրդարանների ղեկավարներին են ուղարկվել նամակներ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով՝ ագրեսիային վերջ տալու նպատակով: Արցախի պաշտոնական  տեսակետը  և պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցներ ներկայացվել են տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում՝   ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Որքանով եղավ այդ աշխատանքը արդյունավետ և ինչքանով կնպաստի արտաքին քաղաքական բնագավառում մեր հետագա անելիքներին, սա այլ հարց է: Մենք այսօր նոր մարտահրավերներ ունենք՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի  ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ, այնպես որ 2020 թվականին ձեռնարկված քայլերը գնահատելու, վերլուծելու, մեր հին ու նոր բարեկամների հետ աշխատանքն ակտիվացնելու կարիք ունենք, որի ուղղությամբ քայլեր կատարում ենք», - ասաց Արայիկ Հարությունյանը:
 
Հանրապետության նախագահի խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո հիմնական ջանքերն ուղղվել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծմանը։
 
«Բազմաթիվ նամակներ են հղվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, սերտ համագործակցություն կա   Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հետ», - ընդգծել է նախագահը:
 
Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2020-2021 թվականներին ԱՀ ԱԳՆ կողմից շարունակվել են աշխատանքները միջազգային իրավական դաշտին ինտեգրվելու, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներին միանալու նպատակով:
 
«Հաստատման ընթացքում են «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիան», «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիան», «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի Կոնվենցիան»», -  հաղորդման մեջ ասել է երկրի ղեկավարը։
 
Նախագահը հստակ ընդգծել է, որ բացի Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումից, արտաքին քաղաքական գերատեսչության անելիքների օրակարգը ներառում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների վերադարձի ապահովումը իրենց բնակավայրեր, ԱՀ բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը, Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացումը և ամրապնդումը, ԱՀ շահերի պաշտպանությունը ազդեցիկ միջազգային կառույցներում, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը, բռնազավթված տարածքներում հայկական հոգևոր ու նյութական ժառանգության պաշտպանությանը նպաստում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը՝ ուղղված համահայկական օրակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը:

 

Թեմայի այլ նորություններ