Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է

Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է

Օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով: 

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյան    

2. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյան

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

4.«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյան:

5.«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան:

Թեմայի այլ նորություններ