Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    69%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Արցախի Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանն  այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  hուլիսի 12-ին Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել  իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար  տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր  Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն  մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագչի հարցը: Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:

Թեմայի այլ նորություններ