Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն եւ խորհրդատվություն է ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն եւ խորհրդատվություն է ստացել

Ռուս խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալներում Արցախի ավելի քան 1 300 բնակչի օգնություն են ցուցաբերել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Բնակիչների ընդունելությունն իրականացվում է դաշտային հոսպիտալներում, որոնք տեղակայված են Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում:

Հումանիտար-բժշկական ակցիաների անցկացման շրջանակներում արտագնա բժշկական բազմաֆունկցիոնալ բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում նաև հեռավոր բնակավայրերում:

Ընդհանուր առմամբ, հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ստացել է որակյալ բուժօգնություն, այդ թվում ՝ մոտ 200 երեխա:

Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

«Հիմնական պաթոլոգիաները, որոնցով դիմում են տեղի բնակիչները՝ սրտանոթային հիվանդություններն են, շնչառական օրգանների հիվանդությունները, ոսկրային ապարատի հիվանդությունները: Անհրաժեշտության դեպքում մենք ցուցաբերում ենք խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային, ռենտգեն, լաբորատոր ախտորոշումներ»,- հայտնել է Մարտակերտ քաղաքում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ջոկատի պետ, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով:a

Թեմայի այլ նորություններ