Արցախի ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:

Լրացուցիչ տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին: 

Թեմայի այլ նորություններ