Արցախի 800-ից ավելի բնակիչ բուժօգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի 800-ից ավելի բնակիչ բուժօգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալներում

Արցախի 800-ից ավելի բնակիչ բուժօգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալներում

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորամիավորման հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է բժշկական օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչներին: Ջոկատի անձնակազմից ստեղծվել են հատուկ շարժական խմբեր՝ Արցախի տարածքում բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Նախօրեին Գիշիում բժիշկներն օգնություն են ցույց տվել Գիշի գյուղի 40 բնակչի: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Ընդհանուր առմամբ, մինչև հիմա Արցախում բուժօգնություն է ստացել 800-ից ավելի բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա: Արցախի բնակիչներն ավելի քան 60 ռուս վիաբույժներին, թրապևտներին, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին սովորաբար դիմում են տարատեսակ քրոնիկ հիվանդությունների սրացումների, սրտանոթային, էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներով և ատամբաբուժական ծառայությունների խնդրանքով: 

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինվորականները Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում շարունակել են մարտական պատրաստության կատարելագործումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Խաղաղապահները թիրախներ են խոցել ինքնագիձներով, գնդացիրներով, դիպուկահար հրացաններով, ինչպես նաև հակատանկային նռնականետներով: Ռուս զինվորականները մասնակցել են նաև մարտավարական, հատուկ, կրակային,  ռազմական մեքենաների և հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու վարժանքներին: Ուսումնական վարժանքին մասնակցել է 200 զինծառայող:  

Թեմայի այլ նորություններ