ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    70%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը: Այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարարը:

«Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններն անցել են ավանդական ջերմ և դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում: 

Թեմայի այլ նորություններ