Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը:  «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու ու զարգացնելու գործընթացից»,- իր խոսքում նշել է նախագահը՝ առաջարկելով ակտիվ ներգրավվել  Հանրապետության կրթական համակարգի  բարեփոխման աշխատանքներում:

Նախագահն անդրադարձել է նաև Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պատերազմից հետո Արցախի անվտանգության համակարգում կարևոր դեր ունի ՌԴ խաղաղապահ զորախումբը:  Արցախի իշխանությունների առաջնային հումանիտար խնդիրներից մեկն այսօր տեղահանված բնակչության վերադարձի ապահովումն է, իսկ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման հարցերը:

Թեմայի այլ նորություններ