Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավարին

Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝` Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես արհեստավարժ ղեկավար՝ վաստակելով քաղաքացիների սերն ու հարգանքը:

«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

Թեմայի այլ նորություններ