Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    11 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    74%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը

Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էր նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
 
«Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար: Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»,- գրել է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ