Առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻ նախարար

Առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻ նախարար

ՌԴ ԱԻՆ օպերատիվ կենտրոնն աշխատանքը կոորդինացնում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ, օպերատիվ խմբի աշխատակիցներն իրականացնում են վնասների գնահատում: Այդ մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը: 

Նա նշել է, որ նախնական տվյալով՝ Լեռնային Ղարաբաղի 4 շրջանի 40 բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 284 շինություն, դրանց տեսակն ու բնույթն այժմ ճշտվում են: «Շինանյութի առաջին շարասյունն այսօր արդեն ուղևորվել է: Ռոստովի շրջանում իրականացվում է 300 տոննա շինանյութի բեռնումը»,- նշել է Զինիչևը՝ հավելելով, որ ևս 30 բեռնատար նոյեմբերի 21-ին կուղևորվի Լեռնային Ղարաբաղ: 

Նախարարի խոսքով՝ առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: «Գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս տեղավորել մինչև 5000 մարդու: Մնացած մարդկանց տեղավորելու համար մշակվում է մի քանի տարբերակ»,- ընդգծել է Զինիչևը:

Նա նշել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում՝ նախատեսվում է նաև համապատասխան դեղորայքի և սարքավորումների տրամադրում՝ առաջին օգնության ցուցաբերման համար:

«Միջգերատեսչական օպերատիվ կենտրոնում աշխատելու համար ուղևորվել են աշխատանքային խմբեր, որոնք բաղկացած են տեխնիկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից, ինչպես նաև կարող ենք տրամադրել հատուկ մասնագետների՝ բնակավայրերում չպայթած զինատեսակների վնասազերծման համար»,- ասել է Զինիչևը:

Թեմայի այլ նորություններ