Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան

Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին ԱԺ-ում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցի ներկայացմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ պատերազմի ընթացքում եղած թերությունների վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով «Լելե Թեփե»-ին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել, և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է»,-ասաց նա։

Թեմայի այլ նորություններ