Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ վերջին մեկ օրում ապահովվել է 540 արցախցու վերադարձը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ ապահովվել է 540 փախստականի վերադարձը: Ավտոբուսների շարժը ուղեկցվել է ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի և ռազմական ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է 23 դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը:
 

Արցախի Մարտունի քաղաքում առայսօր ցուցակագրվել է վնասված 850 տուն պատերազմի ընթացքում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով. քաղաքում ընդհանուր առմամբ կա 950 տուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը՝ հավելելով, որ վնասված շենք-շինությունների ուսումնասիրման  գործընթացը շարունակվում է: Նրա հաղորդմամբ՝ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև՝ 10 վարչական նշանակության, 9 բազմաբնակարան, 2 դպրոցական, 2 մանկապարտեզի շենք-շինություն, ինչպես նաև՝ շրջկենտրոնի  մշակույթի պալատն ու ենթակառուցվածքները:
 

«Վերականգնման աշխատանքները նախատեսված են փուլերով: Ըստ առաջնահերթության՝  այս  փուլում նախատեսվում է վերականգնել 68 տուն: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ  ցուցակագրված է 180 տուն, որոնք առաջնահերթության կարգով պետք է վերականգնվեն:  Շինարարական աշխատանքներում ընդգրկված են 10 շինարարական  ընկերություն ու կազմակերպություն՝ Հայաստանից ու Արցախից »,-մանրամասնել է քաղաքապետը:

Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը:
 
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:

Թեմայի այլ նորություններ