ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի նախարարական հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի նախարարական հանդիպմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի նախարարական հանդիպմանը

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթով է հանդես եկել Կրոնական ազատության միջազգային դաշինքի առցանց նախարարական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ընդգծելով սեփական պատմական փորձի հիման վրա Հայաստանի համար կրոնական և էթնիկական հանդուրժողականության կարևորությունը՝ դեսպան Ներսեսյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել կրոնական համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի շարք շրջանների վերահսկողության անցումն Ադրբեջանին, առանձնակի կարևորություն են ստանում հայ կրոնական և պաշտանմունքային վայրերի ոչնչացման կանխման նպատակով միջազգային հանրության կողմից դրա բարձրաձայնումն ու խիստ միջոցների ձեռարկմանն ուղղված կոչերը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում արձանագրվել են կրոնական և պաշտանմունքային վայրերի դիտավորյալ թիրախավորման և ոչնչացման դեպքեր, ներառյալ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը խոստանում էր վերականգնել քանիցս ռմբակոծված մայր տաճարը, վերջին հանգստյան օրերին ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ բացահայտ կերպով ծաղրի մասին փաստող լուսանկարներ»։

Նշվում է, որ առցանց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում հայկական քրիստոնեական մշակութային արժեքների ճակատագրի վերաբերյալ հարցին է անդրադարձել նաև Կրոնական ազատությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքը` պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին և ներգրավված ցանկացած այլ կողմին այդ կրոնական վայրերը պաշտպանելու աներկբա կոչ անել:

Թեմայի այլ նորություններ