Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար

Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար

ԱՄՆ սենատորներ Քրիս Վան Հոլլենն ու Թոդ Յանգը նամակ են հղել ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին՝ խնդրելով 2 մլն դոլար հատկացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախի ականազերծման ծրագրին:

Նամակում մասնավորապես ասվում է.
 
«Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով կասետային ռումբերից, հրթիռներից և պայթուցիկ այլ զինատեսակներից առաջացած աղտոտվածությունը բարձր մակարդակի է հասել: Խիստ վտանգավոր զինամթերքը դեռևս գտնվում է տների մոտ, դրանք աղտոտում են ֆերմաներն ու փողոցները՝ առաջացնելով լուրջ հումանիտար ռիսկ: Պայթուցիկ առարկաների ականազերծումը վճռորոշ է հակամարտության ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերակառուցումը շարունակելու համար»:
 
Ամերիկացի սենատորներն ընդգծում են, որ 2 մլն դոլար հանգանակության շնորհիվ կակտիվանան ականազերծման աշխատանքները, ու ընտանիքներին հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց կյանքին՝ առանց պայթուցիկների վախի:

Թեմայի այլ նորություններ