Ամարասում հոգի ու մարմին են բուժելու. վանական համալիրում կստեղծվի վերականգնողական քաղաք
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ամարասում հոգի ու մարմին են բուժելու. վանական համալիրում կստեղծվի վերականգնողական քաղաք

Ամարասում հոգի ու մարմին են բուժելու. վանական համալիրում կստեղծվի վերականգնողական քաղաք

Ամարասի վանական համալիրում զինվորների համար  վերականգնողական քաղաք կստեղծվի: Այնտեղ կբուժվեն  պատերազմի մասնակիցները, պատերազմից տուժած խաղաղ բնակիչները: Նրան կստանան վերականգնողական բուժում և սոցիալական աջակցություն։ Անվտանգությունը, ինչպես Դադիվանքում,  կապահովեն ռուս խաղաղապահները:  Արցախի թեմը նրանց հետ արդեն բանակցել է։ Հերոսների վերականգնողական քաղաք՝ Ամարասի վանական համալիրում. նախաձեռնությունը «Հայ կենտրոն վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպությանն է: Վանքի խցերում, որտեղ աղոթել ու ճգնել են վանականները, սոցիալական աջակցություն և հոգեբանական օգնություն կտրվեն պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, հարակից  բնակավայրերի բնակիչներին։ Արցախի կառավարության և Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնի այս ծրագրով նախատեսվում է զինվորների  ուսումից մինչև  հոգեբանական վերականգնում, «Ռադիոլուր»-ին ծրագրից մանրամասներ է ներկայացնում ՀԿ նախագահ Սուրեն Արենցը։

Ասում է. « Նախնական շրջանում քաղաքը գործելու է ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։ Կիրակին հատուկ է ընտրված, որպեսզի այդ օրը պատարագի ընթացքում զինվորները ստանան նաև հոգևոր սնունդ։ Եվ այդ երեք օրերի ընթացքում լինելու է հոգեբանի, ֆիզիոթերապևտի, լոգոպեդի հետ աշխատանք, լինելու են կերամիկայի, կավագործության, գորգագործության և խեցեգործության դասընթացներ»։

Երեք ամիս Ամարասում կլինեն և ծրագրին իրենց  մասնագիտական աջակցությունը կբերեն «Քերոլայն Քոքսի» անվան կենտրոնի մասնագետները։ Ծրագրի այս փուլի իրականացման համար անհրաժեշտ գումարը կա, հետո, երբ  պետական աջակցության կարիք լինի, կդիմեն կառավարությանը։ Այսօր փորձում են գործը գլուխ բերել  բարեգործական հանգանակություններով ու նախատեսում նույնիսկ ընդլայնել նման կենտրոնների աշխարհագրությունը Արցախում և Հայաստանի Հանրապետությունում:  Սուրենն ասում է՝  պատերազմին մասնակցած, դրա հետևանքները անմիջականորեն կրող ամեն մարդ  նոր կյանք սկսելու   հնարավորություն պետք է ունենա։

«Ունենք 12 հազարից ավելի պատերազմի մասնակից զինվորներ, որոնց խնդիրները ոչ միայն ֆիզիկական են, այլ նաև հոգեբանական: Տղաները այդքան ընկերներ են կորցրել: Հոգեբանական խնդիրներ ունեն նաև ծնողները: Կան ծնողներ, որոնց երկու զավակներն են զոհվել, կամ հայր ու որդի, և իրավիճակը մեծ հոգեբանական խնդիրներ է առաջ բերել: Սրանք հարցեր են, որոնք պետության ուսերին միայն չպետք է մնան։ Եվ պետք է այսպիսի ծրագրերով մեր հայրենիքին տեր կանգնենք»։

Ծրագիրն իրականացվելու է ռուս խաղաղապահների օգնությամբ։ «Նրանք  համաձայնել են լինել անվտանգության երաշխավոր նաև այս հարցում»,- «Ռադիոլուրին» ասել է Արցախի թեմի առաջնորդ  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Եթե Ամարասը համեմատենք Դադիվանքի հետ, ապա Ամարասն ավելի անվտանգ է, քանի որ այն մեր տարածքում է գտնվում, բոլոր կողմերից մեր զինվորականներն են կանգնած։ Անվտանգության տեսանկյունից դիտարկելով՝  չեմ կարծում, որ այդտեղ  վտանգ կարող է լինել։ Երկրորդը՝ խաղաղապահներն իրենց համաձայնությունն են տվել, որ  Ամարասը և Ամարասի հոգևոր  վանական կյանքը  պիտի գործի»։

Ամարասի վանական համալիրի շուրջբոլորը ռուս  խաղաղապահները հսկում են առայժմ շաբաթը երեք օր, ծրագրի մեկնարկի հետ, հավանական է՝ հերթապահությունը դառնա ամենօրյա: Սրբազան հայրն ասում է՝ վերսկսելու են  պատերազմի պատճառով կիսատ մնացած շինաշխատանքները, իսկ դրանց ավարտից հետո կբացվի վերականգնողական քաղաքը։ Մի քանի նախարարությունում ծրագիրն արդեն քննարկվել է, բայց քննարկումները  շարունակական են լինելու:

Սուրեն Արենցը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում հոգեբանական կենտրոն ստեղծելու  մասին հուշագիր են ստորագրել «Քերոլայն Քոքսի» անվան կենտրոնի հետ. ուզում են, որ Ամարաս վանական համալիրում  վերականգնողական բուժումը ամբողջական լինի:   

Թեմայի այլ նորություններ