Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման. ԱՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման. ԱՀ նախագահ

Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իր հրամանագրով հետմահու «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած Ալեն Լևոնի Մարգարյանի հարազատներին է հանձնել պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը:

«Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:

Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենիքը…»,- գրել է նա: 

Թեմայի այլ նորություններ