ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանք բնակարանային խնդիրների լուծման շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանք բնակարանային խնդիրների լուծման շուրջ

ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանք բնակարանային խնդիրների լուծման շուրջ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին: 

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդլայնված կազմով  անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները և մի շարք այլ սկզբունքային պայմաններ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ բնակարանային խնդիրները համալիր ու համակարգային կերպով լուծելու հարցը կառավարության առաջնահերթությունների թվում է, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ավելի վաղ: Մասնավորապես, տարբեր գերատեսչություններ իրականացնում են համապատասխան ենթածրագրեր, ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի ու բնակավայրերի կառուցման, բնակելի տների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման, բնակվարձերի փոխհատուցման և պետական աջակցության այլ ծրագրեր:

«Հնարավորինս արագ պետք է մշակվի պատերազմական գործողություններով պայմանավորված խոցելի դարձած ընտանիքների՝ զոհվածների, անհայտ կորածների, առաջին կարգի հաշմանդամների, տեղահանված ընտանիքների  բնակարանային ապահովվածության ծրագիրը՝ առաջիկա օրերին այն վերջնական նախագծի տեսքով ներկայացնելու գործադիրի հաստատմանը: Այդ ծրագիրը լինելու է հետագա գործընթացների հստակեցման ու արդյունավետ իրականացման համար հիմնարար փաստաթուղթը»,- նշել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը շեշտել է, որ զուգահեռաբար իրականացվելու են սոցիալական մնացած խմբերին պատկանող քաղաքացիների բնակարանային պայմանների ապահովման ու բարելավման ծրագրերը, որոնց մասով պետությունը պարտավորություններ ունի այլ գործող ծրագրերի շրջանակներում:

Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Պետական նախարարը վերջում տվել է կոնկրետ հանձնարարականներ ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ ու արագ ապահովման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուներ և ներկայացուցիչներ, Ստեփանակերտի քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ