ԱՀ ՆԳ նախարարն անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՀ ՆԳ նախարարն անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների

ԱՀ ՆԳ նախարարն անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների

Հունիսի 29-ն անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:

Օրվան ընդառաջ երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի  նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն  ընդունել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին: 

Նախարարը երախտագիտություն է հայտնել Վ.Գրիգորյանին տարիների գործադրած ջանքերի համար, կարևորել միության 28-ամյա գործունեությունը, ընդգծել, որ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն օջախ է, որտեղ միահյուսվում են ապագայի հանդեպ հավատն ու սպասումը:

«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով»- հանդիպմանն ասել է Կարեն Սարգսյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի  նախագահ՝ ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը: 

ՆԳ նախարարն անհայտ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների: 

Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը:

Թեմայի այլ նորություններ