ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ միասին այցելել է ՀՀ ոստիկանության N զորամաս և հանդիպել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած ոստիկանության 43 ծառայողների ընտանիքների անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արայիկ Հարությունյանը զոհված ոստիկանների հարազատներին է հանձնել պետական պարգևները և հայտնել նրանց իր խորին ցավակցությունն ու զորակցությունը։ «Շնորհիվ մեր հերոս տղաների՝ Հայրենիքի փրկված հատվածում մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար և մեր երեխաներին դաստիարակել նրանց մարտական ու հայրենասիրական ոգով», - իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը զորամասում մասնակցել է զոհված ոստիկաններին նվիրված փառքի սրահի բացման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

Թեմայի այլ նորություններ