ԱՀ նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    14 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՀ նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել

ԱՀ նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ԱՀ նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի,  Դավիթ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի  նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

Թեմայի այլ նորություններ