ԱՀ նախագահ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    4 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՀ նախագահ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

ԱՀ նախագահ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Նա Պաշտպանության բանակի շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել և իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դ. Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:
 
Պատերազմական գործողությունների ընթացքում արիաբար մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ՝ Դավիթ Առուշանյանը ոչնչացրել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և հասցրել նրան կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Նույնիսկ վիրավոր վիճակում նա փայլուն ու անձնվիրաբար կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը, մխրճվել հակառակորդի զորքերի մեջ և կյանքի գնով պաշտպանել հայրենիքի սահմանները: Իր հերոսական գործողություններով նա կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր:

Թեմայի այլ նորություններ