ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։

ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախյան շարժման ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ինչպես փայլուն հաղթանակներ, այնպես էլ ծանր փորձություններ, սակայն շարունակել է իր պայքարը՝ հանուն հուսալի ապագայի կերտման։ Նախագահը շեշտել է, որ այսօր էլ մենք հավատարիմ ենք Շարժման գաղափարներին ու արժեքներին և անելու ենք հնարավորը մեր համազգային նպատակներին հասնելու համար:

Թեմայի այլ նորություններ