ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին:
 
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները:
 
Նախագահը նշել է, որ  2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակը: Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, համատեղ ուժերով կհաջողվի արդյունավետորեն լուծել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:
 
Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանել տարբեր ոլորտներում իրականացվելիք նախագծերին և ծրագրերին առնչվող խնդիրները:
 
Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Թեմայի այլ նորություններ