Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է հանձնել ջավախաբնակ բարերար Ասքանազ Տաճատի Վարդապետյանին՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար:
ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է հանձնել խորհրդանշական նվերներ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ասքանազ Վարդապետյանի հայրը՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք: