ԱՀ ԱԺ նախագահն այցելել է 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՀ ԱԺ նախագահն այցելել է 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցի

ԱՀ ԱԺ նախագահն այցելել է 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցի

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է այցելություն Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցի՝ ուսումնասիրելու եկեղեցու և նրա հարակից տարածքի՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհի անցանելիության վիճակը:

Այցի ընթացքում պարզվել է, որ եկեղեցին պատված է ծառերի խիտ շերտով, և այն իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու անհրաժեշտություն կա: Բացի դրանից, Ռև գյուղից մինչև եկեղեցի տանող լեռնային ճանապարհն (7 կմ) ունի վերանորոգման խիստ կարիք:

ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախաձեռնելով վերոնշյալ ծրագիրը, անհրաժեշտ է համարում նախևառաջ եկեղեցու տարածքն ազատել ավելորդ ծառերից, որոնց արմատները մեծ վնաս են հասցնում շինությանը և ստվերի տակ պահում եկեղեցին՝ խաթարելով նրա տեսանելիությունն ու ազդանշանային հաղորդակցության համակարգի պատմական համբավը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև Ռև գյուղի վերաբնակեցումը բռնի տեղահանված մեր հայրենակիցներով:

ԱԺ նախագահին ուղեկցել է աշխարհազորային հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արամ Ավագյանը:    

Թեմայի այլ նորություններ