ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքն ունի 860 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    33 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքն ունի 860 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքն ունի 860 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնածախի համայնքապետ Մհեր Նիկողոսյանը: «Գյուղում վերաբնակեցվել է 53 ընտանիք՝ 204 հոգով: Դպրոցը՝ 60 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա շուրջ 43 երեխա կա գյուղում: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, որոնց շենքային պայմանները գտնվում են բարվոք վիճակում: Օրերս «Ավրորա»֊ի նախաձեռնությամբ «Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի և «Love Does» կազմակերպության համատեղ ջանքերով համայնքում հացի փուռ է բացվել: Սա ևս գյուղացիներին աշխատանքով ապահովելու հնարավորություն է։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք օրական մի քանի ժամով»,- նշեց Մ. Նիկողոսյանը: Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասն աշխատում է մայրաքաղաք Ստեփանակերտում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

Թեմայի այլ նորություններ