Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը

Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը

Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայում բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են  տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը:  Որպես անվտանգության երաշխիք, մենք պահանջեցինք վերահսկողություն սահմանել այն հատվածներում,  որտեղ այժմ մենք ենք հերթապահում: Ռուս խաղաղապահների հրամանատարը տեսնելով, որ այնտեղ ադրբեջանական զինուժի մեծ կուտակում կա, ասաց, որ  լրացուցիչ ուժ պետք է բերվի: Այնուհետև վերադարձավ ու պահանջեց հանձնել զենքերը: Առայժմ բանակցում ենք: Երևի օրինական կարգով հանձնենք, եթե անվտանգության գործնական երաշխիքներ  ունենանք: Արիավանում այժմ ավելի քան 10 ընտանիք է ապրում: Բոլորս էլ որոշել ենք, որ ոչ մի պարագայում չենք հեռանալու: Ես անձամբ պատասխանատվություն ունեմ նրանց նկատմամբ»,-ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով,որ գյուղում այժմ կանոնավոր գործում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու հեռախոսակապը:

Աղավնոյի համայնքապետը դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր,որ Բերձորի խաղաղապահների պատասխանատուն պահանջել է հանձնել զենքերը: Անդրանիկ Չավուշյանը խնդրել էր բոլոր լրատվականներին ներկայանալ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: «Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,-մասնավորապես նշել էր նա տեսաուղերձում: Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել:

Թեմայի այլ նորություններ