Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    28 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    29 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    86%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ

Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: Ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը:

Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ների ն, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ